Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստը, ըստ ամենայնի, աչքալուսանքով կսկսվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը Չինաստանից բերում է 16 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծանր, բայց հաճելի «բեռն» արդեն Երևանում է։
Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։
Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով...